Այսօր, ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնության եզրափակիչ օրը, մրցաբեմ ելավ Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը` +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը: 401 (186+215) կգ արդյունքով հայ ծանրորդը հայտնվել է մարզաձեւի ուժեղագույնների տասնյակում: Հայկի տասներորդ տեղը մեր ներկայացուցիչների մեջ լավագույն արդյունքն է: Ինչ վերաբերում է գերծանր քաշայինների մրցավեճում մեդալի արժանացածներին, երկամարտի 464 (209+255) կիլոգրամով աշխարհի չեմպիոն է հռչակվել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ռուսլան Ալբեգովը: Սուր մրցակցությունում նրան ընդամենը վեց կիլոգրամ է զիջել քսանմեկամյա իրանցի Բահադոր Մոուալաելին: Երրորդ տեղը գրաված Ալեքսեյ Լովչեւի արդյունքն է 430 կիլոգրամ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ